Հոկտեմբերի 16-ին Գուգարաց թեմի եւ ՎՊՄԻ- ի արվեստի ու պատմության ամբիոնների համատեղ նախաձեռնությամբ Վանաձորի Սբ.Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում կազմակերպվեց միջոցառում` նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան 100 -ամյակին: Ներկա էին ՎՊՄԻ -ի ռեկտոր Գ.Խաչատրյանը ,Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանը :
Բացման խոսքում Սբ.Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ.Վահան քահանա Ազարյանը ասաց. «Սահակ Պարթեւի Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսների շարքում նշում են նաեւ Վազգեն կաթողիկոսի սուրբ անունը : Լինելով գիտական մտածելակերպով օժտված տաղանդավոր անձնավորություն` Վազգեն վեհափառը կարողացավ իրեն բաժին հասած ծանր ու դժվարին ժամանակահատվածում պահել հոգեւոր արժեքները Սփյուռքի եւ կուսակցությունների միջեւ: Եթե մենք նշում ենք ,որ եկեղեցին մեծ գործ է կատարում հայապահպանության մեջ ,ապա դրանում մեծ է Վազգեն առաջինի դերը »:
Կաթողիկոսի գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ ՎՊՄԻ պատմ. ամբիոնի դասախոս Գեւորգ Չատինյանը:
Կոմիտասի հոգեւոր, աշխարհիկ , ծիսական եւ սիրային երգերի կատարումներով հանդես եկավ ՎՊՄի-ի իգական եգչախումբը ( մենակատար ՝ Արփինե Մամյան , գեղ. ղեկավար ` Սերգեյ Հարությունյան):
Վերջում ներկաները դիտեցին Վազգեն Առաջինի մասին Տիգրան Պասկեւիչյանի « Սեր ոչ երբեք անկանի » ֆիլմը:
Հովհաննես Սարդարյան
«ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺ » թերթից հոդված , որ լույս է տեսել 31.10.2008թ

Комментариев нет:
Отправить комментарий