Ռիգա ,Տալին:Մարտի 24-ին այս քաղաքներում անց է կացվելու Մեծ հայրենականում սովետական ժողովրդի հաղթանակի 40-ին նվիրված բարեգործության երգահանդես: Մասնակցելու հրավեր են ստացել նաեւ Կիրովականի 18 հիմնարկ -ձեռնարկությունների երտասարդ աշխատողներից կազմված քաղաքային եւ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի երկսեռ երգչախմբերը:
Կարեւոր ստուգատեսից առաջ այս ինքնագործ երգչախմբերը Մ.Թավիրզյանի անվան երաժշտական ուսումնարանում իրենց համերգային ծրագիրը ներկայացրին մեր քաղաքի երաժշտասերներին:Ուսումնարանի շրջանավարտ Սեւլիկ Առաքելյանի ղեկավարությամբ ալավերդցիները կատարեցին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ջերմ ընդունելություն գտավ հատկապես Մոցարտի «Գլորիան»,որի մեներգը կատարեց Աիդա Հարությունյանը :Ի դեպ, մեր երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնի դասատուն մի քանի տարի է , ինչ համագործակցում է մետալուրգներին:
Լավ ընդունելության արժանացավ նաեւ մեր քաղաքի երիտասարդական երգչախումբը,որի ղեկավարն է Սերգեյ Հարությունյանը:Կոլեկտիվ ը ներկայացրեց համերգային նոր ծրագիր,որն ամբողջացած էր հայ կոմպոզիտորների վերջին տարիների ստեղծագործություններից եւ ազգրագրական երգերի մշակումներից:
Կարինե Հովհաննիսյան
« ԿԱՅԾ » թերթից հոդված , որ լույս է տեսել 1984թ.
Комментариев нет:
Отправить комментарий