Մեր քղաքում քչերը կլինեն ,հատկապես երտասարդության շրջանում , որ ունկնդրած չլինեն Կիրովականի «ԽՈՐՈՏԻԿ» ազատագրական երգի ինքնագործ խմբին: Երգչախումբը շատ անգամ է հանդես եկել քաղաքի հիմնարկ - ձեռնարկություններում , մասնակցեկ քաղաքային մասսայական շատ միջոցառումների , հսյ ազգրագրական երգի հմայքը հաղորդել տոնահանդեսներում , հանդիսավոր արարողությունների առթիվ համերգներում:Ավելին ,երգչախումբն իր բարձրարվեստ կատարումներով հաճելիորեն զարմացրեց այս տաիր Երեւանում անցկացված ժողովրդական երգ եւ պարի հանրապետական փառատոնի մասնակիցներին եւ նվաճեց դափնեկրի կոչումը:
4 տաիր է անցել երգչախմբի ստեղծման օրից: Ժողովրդական երգի նվրյալ Բոգդան Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը ոչ միայն նպաստում է մեր քաղաքում հայ ազգային երգի մասսայականացմանն ու տարածմանը, այլեւ ձգտում է մոռացությունից փրկել ազգագրական եւ հատկապես Լոռվա բնաշխարհի երգերի տարբերակներ, ձայնագրում ,վերականգնում է տեքստերը եւ հնչեցնում բեմահարթակից: Այսպես, «Սուլուխ » , «Մատիս մատանիքը », «Զորավոր զորքիդ մեռնիմ» եւ ուիրշ շատ երգեր առաջինը այս երգչախմբի կատարմամբ հնչեցին Սարդարապատի , Գառնիի ինքնագործունեության տոնահանդեսներում , Թբիլիսիում ՝ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնում ,Դսեղում ՝ Հովհ. Թումանյանի պոեզիայի տոնահանդեսին:
«Խորոտիկն » անընդհատ որոնումների մեջ է: Վերջերս երգչախմբին միացած դուդուկահարները , կնվագակցեն որոշ երգերի կատարմանը : Իսկ ավանդական Երգի տոնին նրանք հանդես կգան համերգային նոր ծրագրով :
Վարազդատ Ավալյան
«ԿԱՅԾ » թերթից հոդված , որ լույս է տեսել 29 .09. 1984թ.

Комментариев нет:
Отправить комментарий