суббота, 23 июля 2011 г.

Համերգ նվիրված Կաթողիկոսի 100 - ին


Հոկտեմբերի 16-ին Գուգարաց թեմի եւ ՎՊՄԻ- ի արվեստի ու պատմության ամբիոնների համատեղ նախաձեռնությամբ Վանաձորի Սբ.Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում կազմակերպվեց միջոցառում` նվիրված  Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան 100 -ամյակին: Ներկա էին ՎՊՄԻ -ի ռեկտոր Գ.Խաչատրյանը ,Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանը :
Բացման խոսքում Սբ.Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ.Վահան քահանա Ազարյանը ասաց. «Սահակ Պարթեւի Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսների շարքում նշում են նաեւ Վազգեն կաթողիկոսի սուրբ անունը : Լինելով գիտական մտածելակերպով օժտված տաղանդավոր անձնավորություն` Վազգեն վեհափառը կարողացավ իրեն բաժին հասած ծանր ու դժվարին ժամանակահատվածում պահել հոգեւոր արժեքները Սփյուռքի եւ կուսակցությունների միջեւ: Եթե մենք նշում ենք ,որ եկեղեցին մեծ  գործ է կատարում հայապահպանության մեջ ,ապա դրանում մեծ է Վազգեն առաջինի դերը »:
 
Կաթողիկոսի գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ ՎՊՄԻ պատմ. ամբիոնի դասախոս Գեւորգ Չատինյանը:
 
Կոմիտասի հոգեւոր, աշխարհիկ , ծիսական  եւ սիրային երգերի կատարումներով հանդես եկավ ՎՊՄի-ի իգական եգչախումբը ( մենակատար ՝ Արփինե Մամյան  , գեղ. ղեկավար ` Սերգեյ Հարությունյան):
 
Վերջում ներկաները դիտեցին Վազգեն Առաջինի մասին Տիգրան Պասկեւիչյանի « Սեր ոչ երբեք անկանի »  ֆիլմը:

Հովհաննես Սարդարյան
«
ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺ » թերթից հոդված , որ լույս է տեսել 31.10.2008թ

Комментариев нет:

Отправить комментарий