суббота, 23 июля 2011 г.

Մեկնելուց առաջ



Ռիգա ,Տալին:Մարտի 24-ին այս քաղաքներում անց  է կացվելու Մեծ հայրենականում սովետական ժողովրդի հաղթանակի 40-ին նվիրված բարեգործության երգահանդես: Մասնակցելու հրավեր են ստացել նաեւ Կիրովականի 18 հիմնարկ -ձեռնարկությունների երտասարդ աշխատողներից կազմված քաղաքային եւ Ալավերդու լեռնամետալուրգիական   կոմբինատի երկսեռ երգչախմբերը:
Կարեւոր ստուգատեսից առաջ այս ինքնագործ երգչախմբերը  Մ.Թավիրզյանի անվան երաժշտական   ուսումնարանում իրենց համերգային ծրագիրը ներկայացրին մեր քաղաքի երաժշտասերներին:Ուսումնարանի շրջանավարտ Սեւլիկ Առաքելյանի ղեկավարությամբ ալավերդցիները կատարեցին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ջերմ ընդունելություն գտավ հատկապես Մոցարտի «Գլորիան»,որի մեներգը կատարեց Աիդա  Հարությունյանը :Ի դեպ, մեր երաժշտական ուսումնարանի դաշնամուրային  բաժնի դասատուն մի քանի տարի է , ինչ համագործակցում է մետալուրգներին:
 
Լավ ընդունելության արժանացավ նաեւ մեր քաղաքի երիտասարդական երգչախումբը,որի ղեկավարն է Սերգեյ Հարությունյանը:Կոլեկտիվ ը ներկայացրեց համերգային նոր ծրագիր,որն ամբողջացած էր հայ կոմպոզիտորների վերջին տարիների ստեղծագործություններից եւ ազգրագրական երգերի մշակումներից:

Կարինե Հովհաննիսյան
«
ԿԱՅԾ » թերթից հոդված , որ լույս է տեսել 1984թ.                                                                     

Комментариев нет:

Отправить комментарий