понедельник, 25 июля 2011 г.

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ê»ñ·»Û ¶áõñ·»ÝÇ Ð³ñáõÃÛáõÝÛ³Ýը ÍÝí»É է 1953Ã. ÎÇñáí³Ï³Ý ù³Õ³ùáõÙ: 1972Ã.-ÇÝ ³í³ñï»É ÎÇñáí³Ï³ÝÇ Ø. ³íñǽ۳ÝÇ ³Ýí³Ý »ñ³Åßï³Ï³Ý áõëáõÙݳñ³ÝÁ: 1977Ã. ³í³ñï»É Է  ºñ¨³ÝÇ ÎáÙÇï³ëÇ ³Ýí³Ý å»ï³Ï³Ý ÏáÝë»ñí³ïáñdzÛÇ ËÙµ³í³ñ³Ï³Ý µ³ÅÇÝÁ:
1975-1977ÃÃ. ³ß˳ï»É »Ù Ð.º.À. »ñ·ã³ËÙµáõÙ áñå»ë »ñ·Çã:
1977-1980ÃÃ. ³ß˳ï»É »Ù ¶áõ·³ñùÇ ßñç³ÝÇ ¸»µ»¹ ·ÛáõÕÇ ÙÇçݳϳñ· ¹åրáóáõÙ ,áñå»ë »ñ·-»ñ³ÅßïáõÃÛ³Ý áõëáõóÇã:
1977-1993ÃÃ. Ð.º.À. ÎÇñáí³Ï³ÝÇ Ø³ëݳ×ÛáõÕÇ Ø³ÝÏ³Ï³Ý ëïáõ¹Ç³ÛÇ »ñ·ã³ËÙµÇ Õ»Ï³í³ñ:

суббота, 23 июля 2011 г.

Համերգ նվիրված Կաթողիկոսի 100 - ին


Հոկտեմբերի 16-ին Գուգարաց թեմի եւ ՎՊՄԻ- ի արվեստի ու պատմության ամբիոնների համատեղ նախաձեռնությամբ Վանաձորի Սբ.Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում կազմակերպվեց միջոցառում` նվիրված  Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան 100 -ամյակին: Ներկա էին ՎՊՄԻ -ի ռեկտոր Գ.Խաչատրյանը ,Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանը :
Բացման խոսքում Սբ.Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ.Վահան քահանա Ազարյանը ասաց. «Սահակ Պարթեւի Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսների շարքում նշում են նաեւ Վազգեն կաթողիկոսի սուրբ անունը : Լինելով գիտական մտածելակերպով օժտված տաղանդավոր անձնավորություն` Վազգեն վեհափառը կարողացավ իրեն բաժին հասած ծանր ու դժվարին ժամանակահատվածում պահել հոգեւոր արժեքները Սփյուռքի եւ կուսակցությունների միջեւ: Եթե մենք նշում ենք ,որ եկեղեցին մեծ  գործ է կատարում հայապահպանության մեջ ,ապա դրանում մեծ է Վազգեն առաջինի դերը »:
 
Կաթողիկոսի գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ ՎՊՄԻ պատմ. ամբիոնի դասախոս Գեւորգ Չատինյանը:
 
Կոմիտասի հոգեւոր, աշխարհիկ , ծիսական  եւ սիրային երգերի կատարումներով հանդես եկավ ՎՊՄի-ի իգական եգչախումբը ( մենակատար ՝ Արփինե Մամյան  , գեղ. ղեկավար ` Սերգեյ Հարությունյան):
 
Վերջում ներկաները դիտեցին Վազգեն Առաջինի մասին Տիգրան Պասկեւիչյանի « Սեր ոչ երբեք անկանի »  ֆիլմը:

Հովհաննես Սարդարյան
«
ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺ » թերթից հոդված , որ լույս է տեսել 31.10.2008թ

...ԵՎ « ԽՈՐՈՏԻԿԸ » ...

Մեր քղաքում քչերը կլինեն ,հատկապես երտասարդության շրջանում  , որ ունկնդրած չլինեն Կիրովականի «ԽՈՐՈՏԻԿ» ազատագրական երգի ինքնագործ խմբին: Երգչախումբը շատ անգամ է հանդես եկել  քաղաքի հիմնարկ - ձեռնարկություններում  , մասնակցեկ քաղաքային մասսայական շատ միջոցառումների , հսյ  ազգրագրական երգի հմայքը հաղորդել տոնահանդեսներում , հանդիսավոր արարողությունների  առթիվ համերգներում:Ավելին ,երգչախումբն իր բարձրարվեստ կատարումներով  հաճելիորեն զարմացրեց  այս տաիր Երեւանում անցկացված ժողովրդական երգ եւ պարի հանրապետական փառատոնի մասնակիցներին եւ նվաճեց դափնեկրի կոչումը:
4 տաիր է անցել երգչախմբի ստեղծման օրից: Ժողովրդական երգի նվրյալ Բոգդան Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը ոչ միայն նպաստում է մեր քաղաքում հայ  ազգային երգի մասսայականացմանն ու տարածմանը, այլեւ ձգտում է մոռացությունից փրկել ազգագրական եւ հատկապես Լոռվա բնաշխարհի երգերի տարբերակներ, ձայնագրում ,վերականգնում է տեքստերը եւ հնչեցնում բեմահարթակից: Այսպես, «Սուլուխ » , «Մատիս մատանիքը », «Զորավոր զորքիդ մեռնիմ» եւ ուիրշ շատ երգեր առաջինը այս երգչախմբի կատարմամբ հնչեցին Սարդարապատի , Գառնիի ինքնագործունեության տոնահանդեսներում , Թբիլիսիում ՝ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնում ,Դսեղում ՝ Հովհ. Թումանյանի պոեզիայի տոնահանդեսին:
«Խորոտիկն » անընդհատ որոնումների մեջ է: Վերջերս երգչախմբին միացած դուդուկահարները , կնվագակցեն որոշ երգերի կատարմանը : Իսկ ավանդական Երգի տոնին նրանք հանդես կգան համերգային նոր ծրագրով :

Վարազդատ Ավալյան
«ԿԱՅԾ » թերթից հոդված , որ լույս է տեսել  29 .09. 1984թ.

Մեկնելուց առաջ



Ռիգա ,Տալին:Մարտի 24-ին այս քաղաքներում անց  է կացվելու Մեծ հայրենականում սովետական ժողովրդի հաղթանակի 40-ին նվիրված բարեգործության երգահանդես: Մասնակցելու հրավեր են ստացել նաեւ Կիրովականի 18 հիմնարկ -ձեռնարկությունների երտասարդ աշխատողներից կազմված քաղաքային եւ Ալավերդու լեռնամետալուրգիական   կոմբինատի երկսեռ երգչախմբերը:
Կարեւոր ստուգատեսից առաջ այս ինքնագործ երգչախմբերը  Մ.Թավիրզյանի անվան երաժշտական   ուսումնարանում իրենց համերգային ծրագիրը ներկայացրին մեր քաղաքի երաժշտասերներին:Ուսումնարանի շրջանավարտ Սեւլիկ Առաքելյանի ղեկավարությամբ ալավերդցիները կատարեցին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ջերմ ընդունելություն գտավ հատկապես Մոցարտի «Գլորիան»,որի մեներգը կատարեց Աիդա  Հարությունյանը :Ի դեպ, մեր երաժշտական ուսումնարանի դաշնամուրային  բաժնի դասատուն մի քանի տարի է , ինչ համագործակցում է մետալուրգներին:
 
Լավ ընդունելության արժանացավ նաեւ մեր քաղաքի երիտասարդական երգչախումբը,որի ղեկավարն է Սերգեյ Հարությունյանը:Կոլեկտիվ ը ներկայացրեց համերգային նոր ծրագիր,որն ամբողջացած էր հայ կոմպոզիտորների վերջին տարիների ստեղծագործություններից եւ ազգրագրական երգերի մշակումներից:

Կարինե Հովհաննիսյան
«
ԿԱՅԾ » թերթից հոդված , որ լույս է տեսել 1984թ.