среда, 26 сентября 2012 г.


Վանաձոր-Փասադենա քույր քաղաքների բարեկամության     20-ամյակ

Վանաձոր-Փասադենա քույր քաղաքների բարեկամության 20-ամյակի կապակցությամբ մեկնարկելիք տոնական միջոցառումներից առաջ, Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում բարեգործական համերգ են կազմակերպել: Նախորդ տարի աշնանը վանաձորցիները հյուրընկալել էին Փասադենայից այստեղ եկած մշակույթի ու արվեստի գործիչների: Փոխադարձ այցելության հերթն այժմ վանաձորցիներինն է:
Ծրագրում հիմնականում հոգևոր երաժշտություն է, թեև կազմակերպիչները ներառել են նաև դասական, գուսանական, հայրենասիրական ստեղծագործություններ:
Փասադենայում կայանալիք համերգին մասնակցում է նաև Գուգարաց թեմի  Ս. Աստվածածին եկեղեցու «Սուրբ Տիրամայր» մանկական երգչախումբը: Շուրջ 9 տարի է այն ղեկավարում է Սերգեյ Հարությունյան: Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանն է երգչախումբն անվանել  Սուրբ Տիրամայր:  Տեր Հայրը մշտապես երեխաների կողքին է, աջակցում,  ոգևորում ու քաջալերում է նրանց:  
 Փասադենա  մեկնման համերգների կազմակերպման ծախսերը հոգացել են ոչ միայն հոգևորականները, այլև  Վանաձորի  ավագանին ու  անհատ բարերարներ:
                                                                                                    Ñ»Õ. ìÇÏïáñÛ³ γñ³å»ïÛ³Ý
Վանաձոր եւ Փասադենա քույր քաղաքների քսանամյակի կապակցությամբ Փասադենայում կայանալիք համերգին մասնակցելու է նաեւ Գուգարքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Սուրբ Տիրամայր» երգչախումբը: Երգչախմբի ղեկավարն է Սերգեյ Հարությունյանը: Համերգի ծրագրում, հոգեւոր երգերից բացի, ներառված են նաեւ գուսանական եւ աշուղական երգեր:
                                               Շողակաթ ՀԸ 28.09.2012

Комментариев нет:

Отправить комментарий