Դիվան Գուգարաց թեմի
суббота, 23 июля 2011 г.
Երգչախմբի խմբավարի եւ գեղ. ղեկավարի անցած ճանապարհը ( ֆոտո շարք)
ԼՄ Մարգահովիտ համայնքի երաժշտական դպրոցի 10 - ամյակին
1984-1985 թթ ՝ Ռիգա
7.04.1985 թ.Երեւան
1984թ.՝ ԼՄ Մարգահովիտ եւ Գուգարք համայնքների ուսուցիչների կազմով ստեղծած երգչախումբ
1915 թ. -ի զոհված նահատակներն նվիրված երթ

Գուգարաց թեմի Ք.Դ.Կ-ի մանկական երգչախմբի համերգ
Նվիրված Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին
2005թ.
Ուխտագնացություն դեպի
Մարգահովտի Սբ.Աստվծածի եկեղեցի
2004 թ.
Երգչախմբի երեխաները ոչ միայն երգում են ,այլ ծանոթանում են արվեստագետների հետ
2010թ.

Վանաձոր քաղաքի Սբ.Աստվածածին եկեղեցում
Վանաձոր քաղաքի պատկերասրահում ՝ ցուցահանդեսի ժամանակ
6.07.2006թ.
Վեց պատանիներից կազմված երգչախումբ

Գուգարաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Սուրբ տիրամայր» երգչախմբի համերգային ծրագիրը Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ նարեկացի եկեղեցու դալիճում սկսվեց «Հայր մեր»-ով: «Սուրբ Տիրամայրը» վեց պատանիներից կազմված երգչախումբ է, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Հարությունյանն է, ում ղեկավարությամբ շուրջ ութ տարի գործել է նաև մանկական երչախումբը: Խումբը «Սուրբ Տիրամայր» է անվանակոչել Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը:
Համերգային ծրագրի ընթացքում բացի հոգևոր երգերից, շարականներից հնչեցին դասական. ժողովրդական, հայրենասիրական, ազգագրական կատարումներ` ինչպես անհատական, այպես էլ խմբային կատարմամբ: Երգչախմբի ղեկավարն ասում է` սա նպատակ ունի ապացուցելու, որ նույն երեխան կարող է իրեն փորձել տարբեր ժանրերում, ներկայացնել տարաբնույթ երաժշտություն:
«Մեր ժամանակներում, երբ այսքան անճաշակ երաժշություն է մատուցվում մեզ, մաքուր, որակյալ երաժշտության պակաս կա, իսկ այս երեխաներն ամբողջությամբ յուրացրել են պատարագը, նրանք Կոմիտաս են ներկայացնում. անդրադառնում դասականներին»: Ս. Հարությունյանն ասում է, որ երգչախումբը նոր երգերի, նոր մշակումների վրա է աշխատում, առաջիկայում նորություններով կներկայանա հանդիսատեսին:
Երգչախմբի սաները լավագույն մասնակցություն են ունեցել Գյումրիում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին` գրավելով մրցանակային տեղեր: Նրանք արժանացան մարզպետ Արամ Քոչարյանի շնորհակալագրին: Նաև Հայ երգի-պարի մանկապատանեկան 22-րդ փառատոնին գերազանց մասնակցության համար խումբն ու գեղարվեստական ղեկավարն արժանացան պատվոգրերի: Համերգային ծրագիրն ավարտվեց Բոգդան Հովհաննիսյանի երգացանկի մի քանի կատարումներով, որոնց մասնակցեց նաև հեղինակը: Ներկաները «Սուրբ Տիրամայր»-ին նոր հաջողություններ մաղթեցին, ցանկացան, որ երգչախումբը համալրվի նոր տաղանդավոր սաներով:
Համերգային ծրագրի ընթացքում բացի հոգևոր երգերից, շարականներից հնչեցին դասական. ժողովրդական, հայրենասիրական, ազգագրական կատարումներ` ինչպես անհատական, այպես էլ խմբային կատարմամբ: Երգչախմբի ղեկավարն ասում է` սա նպատակ ունի ապացուցելու, որ նույն երեխան կարող է իրեն փորձել տարբեր ժանրերում, ներկայացնել տարաբնույթ երաժշտություն: «Մեր ժամանակներում, երբ այսքան անճաշակ երաժշություն է մատուցվում մեզ, մաքուր, որակյալ երաժշտության պակաս կա, իսկ այս երեխաներն ամբողջությամբ յուրացրել են պատարագը, նրանք Կոմիտաս են ներկայացնում. անդրադառնում դասականներին»: Ս. Հարությունյանն ասում է, որ երգչախումբը նոր երգերի, նոր մշակումների վրա է աշխատում, առաջիկայում նորություններով կներկայանա հանդիսատեսին:
Երգչախմբի սաները լավագույն մասնակցություն են ունեցել Գյումրիում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին` գրավելով մրցանակային տեղեր: Նրանք արժանացան մարզպետ Արամ Քոչարյանի շնորհակալագրին: Նաև Հայ երգի-պարի մանկապատանեկան 22-րդ փառատոնին գերազանց մասնակցության համար խումբն ու գեղարվեստական ղեկավարն արժանացան պատվոգրերի: Համերգային ծրագիրն ավարտվեց Բոգդան Հովհաննիսյանի երգացանկի մի քանի կատարումներով, որոնց մասնակցեց նաև հեղինակը: Ներկաները «Սուրբ Տիրամայր»-ին նոր հաջողություններ մաղթեցին, ցանկացան, որ երգչախումբը համալրվի նոր տաղանդավոր սաներով: Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
7.06.2011
Подписаться на:
Сообщения (Atom)








































